Ոչնչացվել են

27/02/2009

Մեր տեղեկություններով` պետության համար բացառիկ գերակա հանրային շահ հանդիսացող իրացման գոտիների կառուցապատման արդյունքում մայրաքաղաքում ոչնչացվել են թվով 29 պատմամշակութային շենքեր: Այս փաստերի մասին արձանագրությունները ներկայացված են նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության նյութերում: Ավելին` պատմամշակութային շենքերի ոչնչացման վերաբերյալ 24 էջ ծավալով կազմված նախաքննական մարմնի արձանագրությունները ժամանակին ուղարկվել էին նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ այդ նյութերի ընթացքը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից սառեցվել է: