Պահքային կերակրատեսակներ

27/02/2009

Կարտոֆիլի կոլոլակներ

Անհրաժեշտ է` 500գ կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, կես բաժակից քիչ ընկույզ, 2-3 ճաշի գդալ գինու քացախ, մի քիչ ջուր` 1ճ. գդալ, 1 պճեղ սխտոր, 0,5 բաժակ մանր կտրատած համեմ կամ սամիթ, աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` կարտոֆիլը եփել սովորական ձեւով ու տրորել: Հետո ընկույզը, սխտորը, համեմը աղով ու պղպեղով լավ տրորել: Ստացված զանգվածը բացել քացախով ու ջրով, ավելացնել շատ մանր կտրատված սոխը: Կարտոֆիլը եւս խառնել այս զանգվածին, ապա լավ խառնելուց հետո պատրաստել ձվի չափ կոլոլակներ, դնել ափսեի մեջ, մատուցել:

Բրնձի ֆրանսիական աղցան

Անհրաժեշտ է 50գ բրինձ, 1-ական կարմիր եւ կանաչ քաղցր պղպեղ, 1 հատ լոլիկ, 1 հատ մարինացված վարունգ, 1 գլուխ սոխ, մարոլ, աղ ու քացախն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` բրինձը եփել աղաջրում ու թողնել, որ սառի: Այնուհետեւ վերը թվարկված մթերքները կտրատել ու խառնել արդեն սառած բրնձին: Ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ ու քացախ: