Շնորհվեցին պատվավոր կոչումներ

03/07/2005

Հայ թատերական ութ գործիչներ մի քանի օր առաջ պատվավոր կոչումների
արժանացան: «Վաստակավոր արտիստ», «Արվեստի վաստակավոր գործիչ» եւ
«Մշակույթի վաստակավոր գործիչ» շքանշանները հանձնվեցին դերասաններ Ալլա
Հովհաննիսյանին (Վանաձորի թատրոն), Զավեն Աբրահամյանին (Պարոնյանի
թատրոն), Աշոտ Ղազարյանին, Սերգեյ Մաղալյանին (Ստանիսլավսկու թատրոն),
Մուրադ Ջանիբեկյանին (Սունդուկյանի թատրոն), բեմադրիչներ Արա Երնջակյանին
(Կամերային թատրոն) եւ Արտաշես Հովհաննիսյանին («Նորք» թատրոն), Գյումրիի
թատրոնի տնօրեն Էդվարդ Պողոսյանին: Հանձնումը կատարվեց Մշակույթի
նախարարությունում՝ ջերմ եւ հանդիսավոր մթնոլորտում: Թեեւ խորհրդային
ժամանակներից մնացած պատվավոր կոչումներ շնորհելու ավանդույթը մեր
ժամանակներում անիմաստ ու հին է թվում, թատերական գործիչներն, իհարկե,
ուրախ էին ուշադրության համար: Ուշադրությունը բարոյական պարգեւ է:
«Ամերիկայում չկան պարգեւներ, բայց ինչո՞ւ մենք պետք է նմանվենք
Ամերիկային,- ասաց Ա.Երնջակյանը։ -Իհարկե Ջեք Նիքոլսոնին կոչում պետք էլ
չէ, սակայն կան շատ դերասաններ, ում անունները չեն ճանաչում, սակայն նրանք
մեծ վաստակ ունեն»: