Կրկին խախտել են

14/02/2009

Փետրվարի լույս 11-ի գիշերը եւ երեկ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Մասնավորապես, ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները փոքր տրամաչափի հրաձգային տարբեր զենքերից գնդակոծել են հարավային` Մեհդիլի, հարավ-արեւելյան` Քարվենդ, արեւելյան` Մուղանլու, եւ հյուսիս-արեւելյան` Շուրաբադ-Սեյսուլան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության, Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել: