Հարցեր պաշտպանին

01/02/2009

Երեկ «Այլընտրանք» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Նամակում ասված է. «Ամենատարբեր առիթներով Դուք բազմիցս հայտարարել եք, որ «7-ի գործով» մեղադրվողներին քաղբանտարկյալ կոչել-չկոչելու հարցը պարզ կդառնա միայն նրանց դատավարության ավարտից հետո: Չանդրադառնալով այսօրինակ պատճառաբանությանը` Ձեզ հարց ենք ուղղում. Արդեն իսկ կան բազմաթիվ ավարտված գործեր, վաղուց ուժի մեջ մտած դատավճիռներ: Ըստ այդմ` Դուք քաղբանտարկյալներ համարո՞ւմ եք, օրինակ, Դավիթ Մաթեւոսյանին, Աշոտ Մանուկյանին, Վարդգես Գասպարիին կամ Սմբատ Այվազյանին, որոնց գործերի մակերեսային ուսումնասիրման դեպքում անգամ ակնհայտ է, որ դատապարտվել են միայն ու միայն ոստիկանների հակասական ցուցմունքների հիման վրա, ինչի անթույլատրելիության մասին քանիցս արտահայտվել են տարբեր միջազգային կառույցներ, մասնավորապես` ամրագրված է ԵԽ ԽՎ բանաձեւերում: Ձեր պատասխանից կամ դրա բացակայությունից հետո ստիպված կլինենք հարցը կրկնել` պարբերաբար»: