Վաղը նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից: Նույն այցի շրջանակներում կրկին վաղը Ցյուրիխում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նշենք, որ դա լինելու է Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի` այս տարվա առաջին եւ, ընդհանուր առմամբ, երրորդ հանդիպումը: Իսկ մինչ այդ երեկ Ցյուրիխ է մեկնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այսօր հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: