Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ, որի հիմնական ֆուտբոլիստներից է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Խիմկիի» հետ պայմանագիր ունի նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը: Մերձմոսկովյան ակումբը, որը ֆինանսական ճգնաժամի պատճառով հայտնվել էր անորոշ վիճակում, այժմ լրջորեն նախապատրաստվում է Ռուսաստանի 2009թ. առաջնությանը: