Ակնկալվում է` արդեն այս տարվա ընթացքում սկսել Հայաստան-Իրան շուրջ 350 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, ներկայումս ընթանում են մայրուղու կառուցման նախագծա-նախահաշվարկային աշխատանքները, ինչպես նաեւ՝ վերջնականապես հստակեցվում են ֆինանսների ներգրավման հնարավորությունները, որոնք ակնկալվում է ստանալ Ասիական զարգացման բանկից: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին իրար հակասող հայտարարություններ էր արել վարչապետ Տիգրան Սարգսյանը` մի դեպքում ասելով, որ դեռ այդ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումներն են մշակվում, մյուս դեպքում, որ առաջիկայում այն կիրագործվի: