«ՀայՌուսգազարդը» 48 մլրդ-ի ներդրումներ կանի

18/01/2009

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2009թ. ընթացքում նախատեսում է իրականացնել 48 մլրդ դրամի ներդրումներ, որից 5 մլրդ դրամը կուղղվի գազափոխադրման, 5,8 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգերին: Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի` 37 մլրդ դրամ կուղղվի տարբեր ծրագրերի իրագործմանը, այդ թվում` գազի ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցման եւ ընդլայնման, Իրան-Հայաստան գազատարի ճարտարագիտական ենթակառուցվածքների, տեխնոլոգիական կապի կառուցման ավարտման, գազատարի փորձարկման եւ այլ վերակառուցողական աշխատանքներին: