Կենտրոնական բանկի մամլո հաղորդագրության համաձայն՝ 2009 թ. հունվարի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.00%: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն 7.75%-ից իջեցրել էր 7.25%-ի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերին տրամադրվող վարկի տոկոսադրույքն է: Սովորաբար ճգնաժամերի ժամանակ բոլոր երկրների ԿԲ-ներն այն իջեցնում են, որպեսզի առեւտրային բանկերն էլ գործարարներին ու սպառողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները իջեցնեն: