Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հաստատել է Հայաստանի ֆուտբոլի միջազգային կարգի մրցավարների ցանկը, որոնք միջազգային խաղերը կվարեն որպես գլխավոր մրցավարներ։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում, այդ ցանկում են Կարեն Նալբանդյանը, Արարատ Ճաղարյանը, Արման Ամիրխանյանը եւ Հայաստանի կանանց ֆուտբոլի միջազգային կարգի մրցավարներ Քնարիկ Գրիգորյանը, Նելլի Ստեփանյանը: