Հետաքրքրվում են Պաչաջյանով

17/01/2009

Նորվեգիայի «Տրոմսյո» ֆուտբոլի ակումբը` համանուն քաղաքից, շահագրգռված է իր շարքերում տեսնելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Շվեդիայի «ԳԱԻՍ» ֆուտբոլի ակումբի խաղացող Լեւոն Պաչաջյանին: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Տրոմսյո» ֆուտբոլի ակումբի ներկայացուցիչ Մարտին Կրեմերը: Հիշեցնենք, որ ԳԱԻՍ-ը սկզբունքորեն դեմ չէր Լ.Պաչաջյանի` այլ ակումբ տեղափոխմանը. երկու ակումբների միջեւ կընթանան բանակցություններ: