Top 100

14/01/2009

Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» («ծՏպՉ ԽՏՉփպչ») ռուսալեզու թերթը հրապարակել է Ռուսաստանում բնակվող 2008թ. 100 ամենահայտնի հայերի անունները: Թերթի տեղեկացմամբ, հիշյալ վարկանիշային աղյուսակը կազմվել է թերթի ընթերցողների արձագանքների` խմբագրությանն ուղղված նամակների հիման վրա, որոնց թիվը հասնում է 8152-ի: Ռուսահայերի լավագույն հարյուրյակում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտության ու գործունեության տեր անձինք:

Եվ այսպես.

1. Աբրահամյան Արա – Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ

2. Ավետիսյան Վլադիմիր – Սրեդնեվոլժիեի միջտարածաշրջանային ընկերության ղեկավար

3. Աղանբեգյան Աբել – ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս

4. Ագանեսով Ալեքսանդր – Բժշկական գիտությունների թեկնածու, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ողնաշարի վիրաբուժության կլինիկայի վարիչ

5. Աղայան Գենրիխ – ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի հայերի միության կառավարման անդամ

6. Ադաբաշյան Ալեքսանդր – Սցենարիստ, ռեժիսոր, դերասան

7. Ադամով Գեորգի – Մոզդոկ քաղաքի քաղաքապետ

8. Ադամյան Առնոլդ – պրոֆեսոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

9. Հայրապետյան Լեւոն – «Զրուցակից» («հՏոպրպՊվՌՍ») հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, Մոսկվա

10. Ալեքյան Բագրատ – պրոֆեսոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

11. Ալեգրովա Իրինա – էստրադային երգչուհի, Մոսկվա

12. Համբարձումյան Սերգեյ – «Մոնարխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ, Մոսկվա

13. Ափրոյան Վահան – «Տեխստրոյէքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ, Մոսկվա

14. Արզումանյան Արտեմ – «Ժելեզնովոդսկի հանքային ջրեր» ընկերության նախագահ, Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի բաժնի նախագահ, Պյատիգորսկ

15. Արզումանյան Հրահատ – «Տրանսշինբանկի» կառավարման նախագահ, Մոսկվա

16. Հարությունյան Սուրեն – Արտակարգ եւ լիազոր դեսպան

17. Արծրունի Վարդգես – «Ինտերստրոյ Դեւելոփմենթ» ընկերության գլխավոր տնօրեն, Մոսկվա

18. Վարդանյան Ռուբեն – «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ, Մոսկվա

19. Վարժապետյան Արթուր – «Լուդինգ» ընկերության նախագահ, Մոսկվա

20. Գարանյան Գեորգի – ՌԴ ժողովրդական արտիստ, դիրիժոր

21. Գալուստյան Միխայիլ (Նշան) – ՈՒՀԱ Սոչիի թիմի նախկին ավագ, դերասան, Սոչի

22. Գարսլյան Արմեն – «Մետաֆրաքս» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Պերմի երկրամաս

23. Գեւորգյան Գագիկ – «Էսթետ» ոսկերչական տան նախագահ

24. Գրիգորյան Արմեն – «Կրեմատորի» խմբի լիդեր, կոմպոզիտոր, ռոք երաժիշտ, Մոսկվա

25. Գրիգորյան Սամվել – պրոֆեսոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մոսկվա

26. Գրիգորյանց Վիտալի – «Արչ Լիմիթեդ» ընկերության նախագահ

27. Ջազոյան Աշոտ – Ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Մոսկվա

28. Ջանիբեկյան Արթուր – «Քոմեդի քլաբ փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր, Մոսկվա

29. Ջիգարխանյան Արմեն – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, Մոսկվա

30. Դիշդիշյան Ռուբեն – «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերության գլխավոր տնօրեն, պրոդյուսեր

31. Դոբրինին Վյաչեսլավ – կոմպոզիտոր, երգիչ, Մոսկվա

32. Դոեւ Սերգեյ – «Տարածաշրջանային զարգացման բանկի» կառավարման նախագահ

33. Զաքարյան Գագիկ – «Յունիաստրումբանկի» նախագահ

34. Զաքարյան Սամվել – «Արմենիա» առեւտրային տան տնօրեն

35. Զարգարյան Իգոր – «Սոյուզ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Մոսկվա

36. Իգիթյան Մեցո – Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, Մոսկվա

37. Իսահակյան Ստեփան – ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, վարժեցնող, Մոսկվա

38. Կաղիյան Սիմոն – «21-րդ դարի իրավապաշտպանություն» հասարակական շարժման հիմնադիր

39. Ղազարյան Սամվել – «Յունիպրեսս» հրատարակչության գլխավոր տնօրեն, Մոսկվա

40. Ղարագյոզյան Լեւոն – «Հայրենիքի ազգային փառք» բարեգործական հիմնադրամի նախագահ

41. Կարապետյան Արտեմ – դերասան, կինոռեժիսոր, Մոսկվա

42. Կարապետյան Սամվել – «Տաշիր» խմբի սեփականատեր

43. Կարապետյան Շավարշ – Լողի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Մոսկվա

44. Քեոսայան Լաուրա – դերասանուհի, Մոսկվա

45. Քեոսայան Տիգրան – կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար

46. Կուրղինյան Սերգեյ – «Փորձարարական արվեստի կենտրոն» միջազգային հիմնադրամի նախագահ, Մոսկվա

47. Մարտիրոսյան Գարիկ – ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմի նախկին ավագ, «Քոմեդի քլաբի» անդամ, Մոսկվա

48. Մելիքյան Գենադի – ՌԴ ԿԲ նախագահի տեղակալ, Մոսկվա

49. Միկոյան Սերգո – Պատմական գիտությունների թեկնածու, գրող, Մոսկվա

50. Միկոյան Ստեփան – ԽՍՀՄ հերոս, վաստակավոր օդաչու, գեներալ-լեյտենանտ, Մոսկվա

51. Միրզոյան Համլետ – «ՍԱՏԷՔՍ» ԲԲԸ, Մոսկվա

52. Մկրտչյան Մկրտիչ – պրոֆեսոր, տնտեսական գիտությունների դոկտոր, Մոսկվա

53. Մովսեսյան Գեորգի – ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Մոսկվա

54. Նավոյան Յուրի – «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, Մոսկվա

55. Նահապետյան Մակար – Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար, Մոսկվա

56. Նամին Ստաս (Անաստաս Միկոյան) – «Ցվետի» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, երաժիշտ

57. Նահապետյան Գոռ – «Տրոյկա Դիալոգ» ընկերության կառավարող տնօրեն, Մոսկվա

58. Ներսիսյան Եզրաս – ՀԱԵ Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ, Մոսկվա

59. Նիկողոսյան Նիկոլայ – ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Մոսկվա

60. Հովհաննիսյան Յուրի – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ֆիզիկոս

61. Հովհաննիսյան Արմեն – «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի նախագահ, Մոսկվա

62. Հովհաննիսյան Հովհաննես – ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, վիրաբույժ, Մոսկվա

63. Օհանյան Հովհաննես – ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

64. Օրբելյան Կոնստանտին – Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի դիրիժոր, Մոսկվա

65. Պողոսյան Հրանտ – «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու, Մոսկվա

66. Պալակյան Վալերիկ – «Ունիվերսալ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժնի ղեկավար, Յարոսլավլի մարզ

67. Պետրոսյան Եվգենի – ՌԴ ժողովրդական արտիստ, գրող-երգիծաբան, Մոսկվա

68. Փիրուզյան Լեւ – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մոսկվա

69. Պողոսյան Միխայիլ – «Սուխոյի ԿԲ» ԲԲԸ գլխավոր տնօրեն

70. Սահրատյան Աշոտ – գրող, թարգմանիչ, Մոսկվա

71. Սարուխանյան Հովհաննես – Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվա

72. Սամուրղաշեւ Վարդերես – Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ, Դոնի Ռոստով

73. Սարկիսով Նիկոլայ – «Ռեսո-Գարանտիա» ընկերության համասեփականատեր, Մոսկվա

74. Սարկիսով Սերգեյ – «Ռեսո-Գարանտիա» ընկերության համասեփականատեր, Մոսկվա

75. Սիմոնյան Նիկիտա – Օլիմպիական չեմպիոն, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ եւ ՌԴ վաստակավոր մարզիչ

76. Սիսակյան Ալեքսեյ – պրոֆեսոր, Մոսկվայի մարզ, Դուբնա

77. Սիտարյան Ստեփան – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, տնտեսագետ

78. Սմբատյան Արմեն – Արտակարգ եւ լիազոր դեսպան, Մոսկվա

79. Սողոյան Ֆրիդրիխ – ՌԴ ժողովրդական արտիստ, քանդակագործ, Մոսկվա

80. Ստեփանյան Գենադի – «Ստինկոմ» ընկերության նախագահ, Մոսկվա

81. Թավադյան Տիգրան – «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, Կրասնոդար

82. Թավադյան Արարատ – «Լուսինե» կոնցեռնի գլխավոր տնօրեն

83. Թաթոյան Արայիկ – Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժնի ղեկավար, Օմսկ

84. Տեր-Ավանեսով Ալեքսանդր – ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

85. Տեր-Գրիգորյանց Նորատ – ԽՍՀՄ ՌՕՈՒ գեներալ-լեյտենանտ

86. Տեր-Ղազարյանց Գեորգի – Արտակարգ եւ լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Մոսկվա

87. Տոնոյան Արմեն – «Պրոգրես» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժնի ղեկավար

88. Թորոսյանց Գրիգորի – «Յունիկոմ» ընկերության նախագահ

89. Թոսունյան Գարեգին – Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվա

90. Ֆրանգուլյան Գեորգի – ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Մոսկվա

91. Խաչատրյան Աշոտ – «Կարեն» կորպորացիայի նախագահ

92. Խաչատրյան Ֆրունզիկ – Հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ

93. Խաչատրյան Կարեն – կոմպոզիտոր, դիրիժոր, Մոսկվա

94. Խաչատուրով Դանիիլ – «Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն, Մոսկվա

95. Չայլախյան Լեւոն – ՌԴ ԳԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվա

96. Չիլինգարով Արթուր – ՌԴ Պետդումայի պատգամավոր

97. Չիտիպախովյան Պյոտր – «Տրանսշինբանկի» նախագահ

98. Չուբարյան Ալեքսանդր – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱ Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, Մոսկվա

99. Շահազիզյան Արմեն – «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն, Մոսկվա

100. Շահնազարով Կարեն – կինոռեժիսոր, սցենարիստ, Մոսկվա