Աբրահամը` լավագույն մարզիկ

24/12/2008

Գերմանիայում բնակվող հայաստանցի մարզիկ, Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF-ի վարկածով մինչեւ 77կգ քաշային միջին կարգում աշխարհի ութակի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է 2008 թվականի Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական «Boxsport» հանդեսի կազմակերպած հարցման արդյունքների: Նա Լավագույն բռնցքամարտիկ» կոչմանն է արժանանում արդեն երրորդ անգամ` առաջ անցնելով ուկրաինացի Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկո եղբայրներից: Ա. Աբրահամն այս մրցաշրջանում 3 մրցամարտ է անցկացրել՝ կոլումբիացիներ Միրանդայի, Այալայի եւ ամերիկացի Ռաուլ Մարկեսի հետ` բոլորի նկատմամբ տանելով համոզիչ հաղթանակ: