Տուրիստական Ղարաբաղ

24/12/2008

Այս տարի Լեռնային Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ աշխարհի տասնյակ երկրներից, մեծ մասամբ` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Իրանից եւ Մեծ Բրիտանիայից: Ըստ ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվական վարչության, 2007թ. համեմատությամբ, զբոսաշրջիկների թիվը աճել է 15%-ով: 2008 թ. առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ Պակիստանից, Սինգապուրից եւ Սոմալիից: Բացի էթնիկ հայերից, Լեռնային Ղարաբաղ են այցելում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, մասնավորապես` երիտասարդներ: Առավել հաճախակի այցելվող վայրերն են պատմաճարտարապետական հուշարձանները եւ եկեղեցական համալիրները` Ամարաս (4-19դ.), Դադիվանք (4-13դ.), Գանձասար (13դ.) եւ այլն: 2008թ. ԼՂՀ են այցելել նաեւ մոտավորապես 70 լրագրողներ աշխարհի 25 երկրներից: