Երեւանի «Արարատ» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն առայժմ չի ստանձնել որեւէ նոր ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները եւ, որտեղից էլ առաջարկություն ստանա, կաշխատի այնպես՝ ինչպես «Արարատում»: Այդ մասին հայտարարարել է ինքը` Վ.Սուքիասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա իր դժգոհությունն է հայտնել «Արարատ» ակումբի ղեկավարներից, նշելով, որ նրանք «կասկածելի քաղաքականություն են վարում, եւ ինքը չի կարող հասկանալ նրանց պահվածքը»: «Արարատն» այս տարի նվաճել է ՀՀ ֆուտբոլի գավաթը, մինչեւ վերջին պահը պայքարում էր ոսկե մեդալների համար` զբաղեցնելով, ի վերջո, 2-րդ պատվավոր տեղը եւ իրավունք ստանալով մասնակցելու ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարին: Ուստի նախկին գլխավոր մարզիչը չի հասկանում, թե դրանից ավելի ի՞նչ էր հնարավոր անել: