Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել վոլեյբոլի միջազգային ֆեդերացիա՝ ՖԻՎԲ՝ 2009 թվականին Եվրոպայի առաջնության 3-րդ խմբի մրցաշարին մասնակցելու համար: Ըստ ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Ասմարյանի` Հայաստանի վոլեյբոլիստները միջազգային մրցումների մասնակցում են առայժմ միայն Վրաստանում եւ Իրանում ու ցանկալի կլիներ մասնակցել եվրոպական առաջնությանը, որը որակական մեծ տարբերություն ունի: