Հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երեկ ՌԴ Կալմիկիայի Հանրապետության մայրաքաղաք Էլիստայում ընթացող շախմատի «Գրան պրի» կարգի մրցաշարի 3-րդ փուլում սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւի հետ: Վ.Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր եւ 3 փուլերից հետո զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցաշարի միանձնյա առաջատարն է Թեյմուր Ռաջաբովը` Ադրբեջանից՝ 2,5 միավոր: Եվս 3 շախմատիստներ 2-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը: Երրորդ փուլի պարտիաներում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Թ.Ռաջաբով-Ռուստամ Ղազիմջանով` Ուզբեկստան՝ 1:0, Դմիտրի Յակովենկո-Ալեքսանդր Գրիշչուկ` երկուսն էլ Ռուսաստանից՝ 0,5:0,5, Վուգար Գաշիմով` Ադրբեջան-Վան Յու` Չինաստան՝ 0,5:0,5, Շահրիյար Մամեդյարով` Ադրբեջան-Էթիեն Բաքրո` Ֆրանսիա՝ 0,5:0,5, Պետեր Լեկո` Հունգարիա-Իվան Չեպարինով` Բուլղարիա՝ 1:0, Պավել Էլյանով` Ուկրաինա-Եվգենի Ալեքսեեւ` Ռուսաստան՝ 1:0: