Եվս մեկ թեժ գիծ

14/12/2008

Երեկ ՀՀ Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով քաղաքացիներին կոչ է անում Ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել «թեժ գծին»: «Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»` 54-69-12, 54-69-14 հեռախոսահամարներով: Խնդրում ենք ձեզ` Ոստիկանության տարածքային մարմիններում հանցագործության մասին հաղորդումներ չընդունելու, ձեր նկատմամբ բռնություններ եւ այլ ոտնձգություններ կիրառելու, իրավունքների ու ազատությունների անհիմն սահմանափակման դեպքերում զանգահարել նշված հեռախոսահամարներով: «Թեժ գիծը» գործելու է ամեն օր, ժամը 9։00-ից մինչեւ 18։00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Զանգերին արձագանքելու անմիջական հսկողությունն իրականացնում է ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալը: Հիշեցնում ենք, որ ձեր իրավունքների խախտման նկատմամբ անտարբերությունն էապես խոչընդոտում է պաշտոնական իրավախախտումների դեմ պայքարի` Ոստիկանությունում տարվող աշխատանքներին»,- նշված է հաղորդագրության մեջ: