Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական
Հանրապետության եւ դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիի հետ: Սպասվում
է, որ նախարարի այցի արդյունքում կստորագրվի «Փոխըմբռնման հուշագիր»
Հայաստանի եւ Իրանի գիտակրթական գերատեսչությունների միջեւ՝ կրթության
ոլորտում 2005-2008թթ. համագործակցություն հաստատելու վերաբերյալ,
մասնավորապես՝ դիպլոմների եւ ուսումնական վկայականների փոխադարձ ճանաչման
համար: Մոտ ժամանակներս Երեւանում եւ Թեհրանում կբացվեն կրթամշակութային
համալիրներ, որոնք կնպաստեն հայ-իրանական գիտակրթական կապերի հետագա
զարգացմանն ու խորացմանը: