«Աջակցում» են

27/11/2008

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի՝ Բաքու առաջիկա այցի ընթացքում բանակցությունների գլխավոր թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես երեկ «Թրենդին» հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունում, այցը նախատեսված է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Բաբաջանի այցը պաշտոնական է, դրա շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտոնատարների հետ: