Գնել են ու գնել

27/11/2008

ՀՀ Կառավարությանն առընթեր Գնումների պետական գործակալությունն այս տարվա նոյեմբերի 19-ի դրությամբ իրականացրել է 98 մլրդ 700 մլն դրամի գնում: Նույն ժամանակահատվածում շինարարական աշխատանքները կազմել են 75 մլրդ 300 մլն, ծառայությունները` 4 մլրդ 200 մլն, ապրանքները` 19 մլրդ 200 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հայտարարվել է 1345 մրցույթ, որից շինարարական աշխատանքների` 904, ծառայությունների` 160, ապրանքների` 281: Ընթացիկ տարվա 9 ամսվա տվյալներով՝ Գնումների գործակալությունը կատարել է 93 մլրդ 500 մլն դրամի գնում, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 100 մլրդ դրամի: