Հարգանքի տուրք Ղափլանյանին

19/11/2008

Երեկ` Երեւանի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի (1923-1988թթ.) ծննդյան 85-ամյակի օրը, անվանի ռեժիսորի հոբելյանի եւ թատրոնի 40-րդ թատերաշրջանի առթիվ այդ ստեղծագործական միավորման արտիստները եւ վարչախումբը, նրանց հետ եւ՝ Ղափլանյանի դուստրը՝ ամերիկաբնակ ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթեւիկ Ղափլանյանը, այցելել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն եւ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հր. Ղափլանյանի հիշատակին: Նրա շիրմի մոտ տրվել է հոգեհանգստյան պաշտոն: Երկու հոբելյանները տարբեր միջոցառումներով նշվում են Երեւանում: Իսկ Դրամատիկական թատրոնի այս տարվա ամբողջ խաղաշրջանն անցնելու է հոբելյանական նշանաբանով: Նոյեմբերին ներկայացվելու է թատրոնին եւ նրա առանձին անհատներին նվիրված չորս մենագրություն, որոնց հեղինակը թատերագետ Լեւոն Մութաֆյանն է: Իսկ հոբելյանական հանդիսությունը կայանալու է նոյեմբերի 28-ին, թատրոնում: