Տեսել են ապագա մոլորակ

19/11/2008

«Հաբլ» տիեզերական աստղադիտակը «տեսել է» մի այլ արեգակնային համակարգ, որը մեր համակարգից հեռու է 25 լուսային տարով, եւ առաջին անգամ ստացել է համակարգի մի քանի մոլորակների պատկերը: Այդ մասին նախօրեին հաղորդել են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության ներկայացուցիչները: Օպտիկական, այսինքն՝ տեսանելի լույսով ստացված լուսանկարներից մեկում «Հաբլը» պատկերել Է Ֆոմալհոտ-բ մոլորակը, որն ուղեծրով պտտվում է Ֆոմալհոտ պայծառ աստղի շուրջը, աստղ, որը գտնվում է մեզանից 25 լուսային տարի հեռավորության վրա (շուրջ 250 տրիլիոն կիլոմետր)՝ Հարավային Ձուկ համաստեղությունում (Piscis Austrinus): Ուղեծրային աստղադիտակի լուսանկարների օգնությամբ գիտնականները «տեսել են» նաեւ Պեգասի համաստեղության երեք մոլորակներ: Ընդամենն աստղագետները մեր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերել են շուրջ 300 մոլորակ: