Երեկ առավոտյան տեղի է ունեցել կոալիցիայի խորհրդի նիստը, որտեղ վերջապես քննարկվել է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի կազմում կոալիցիայի կողմից անդամներ առաջադրելու հարցը: Եվ այսպես` կոալիցիան փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իրավագետներ Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին: Հիշեցնենք, որ Ռ. Թովմասյանը 1995-2007թթ. եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ: 1999թ. մինչ օրս ՀՀ Դատախազության մարմինների աշխատակիցների որակավորման հանձնաժողովի անդամ է: Նշենք, որ փաստահավաք խմբում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրվել է Անդրանիկ Քոչարյանը, «Ժառանգության» կողմից՝ իրավաբան Սուսաննա Սաֆարյանը, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` Վահե Ստեփանյանը: Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան տեղի է ունեցել նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվեր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարցը: