«3 ՄԻԼԻՈՆ» ամսագրի 24-րդ համարում կարդացեք

12/11/2008

– PERSONA. Խորագրի հյուրն է ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. ծավալուն հարցազրույց եւ հետաքրքիր ֆոտոռեպորտաժ։

– ԴԵՄՔԵՐ. Հետաքրքիր եւ անկեղծ հարցազրույցներ Ձախ Հարութի եւ Արտո Թունջբոյաջյանի հետ։

– ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. Ջազը եւ Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Ալ Ջերոն Հայաստանում։ Հայերը եւ մարիաչին։

– ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Քեշիշյանների «կլանը»՝ գորգերի տիրակալ։

– ԱՐՎԵՍՏ. Արվեստի գործեր՝ աղբից. ավանգարդիստ Սէվի աչքերով։ Կյանքի թաքնված կողմերը՝ նկարիչ Քիքիի մատուցմամբ։

– ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ. Հրաչյա Արմենակյանի լուծումները. նրան վստահում են Ռուսաստանի նավթային մագնատները:

– ԿԻՆՈ. Համաշխարհային կինոյի մարմնավաճառուհիները։ Իրական կինոպատմություն. կամքի ուժով՝ երջանկության հետքերով։

– ԹԱՏՐՈՆ. Նարեկ Դուրյանը՝ մեր տաղանդի ու մեր ծուլության մասին։

Թատրո՞ն, թե՞ բիզնես. ինչ է կատարվում Վանաձորի թատրոնում։

– ՍՊՈՐՏ. Դավիթ Նալբանդյանին սպասելիս։ Կազոնին, Պոուլսենը եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։

– ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. IKEA՝ «Շվեդական երազանքի» իրական պատմությունը։

– ԽՈՀԱՆՈՑ. Արաբական խոհանոցը Հայաստանում։ Երեւանի լավագույն ռեստորանները։ Տորթեր՝ Անդրեի եւ Հայկոյի տեսքով։

– ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. Ոչ ավանդական բժշկություն-արոմաթերապիա։ Հարցազրույց ճանաչված գինեկոլոգ Կարինե Թոխունցի հետ։ Մի անգամ Աֆրիկայում. հայ վիրաբույժի «ոդիսականը»։ Խաղողի գաղտնիքները։

– ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Ժամանակակից ամուսնությունների հոգեբանությունը։ Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց։

«3 Միլիոնի» նոր համարից կարող եք իմանալ նաեւ. ո՞վ է զարդարել Երեւանում շրջող տրոլեյբուսը, ի՞նչ գործ ուներ հեծանվով շրջող ճապոնացին մեր քաղաքի փողոցներում, ինչո՞ւ «32 Ատամը» տեղափոխվեց «Շանթ» հեռուստաընկերություն, եւ ի՞նչ նոր նախագծեր ունեն 32-ցիները, ի՞նչ է նշանակում՝ կովերի «պաշտամունք»՝ ժամանակակից ձեւով, եւ բազում այլ հետաքրքիր նյութեր։

«3 Միլիոնի» նոր համարը հարցրեք կրպակներում՝ նոյեմբերի 15-ից։