Ընտրությունը քոնն է

12/11/2008

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հայտարարել է, թե իր գնահատմամբ` Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպական առումով գերազանց էին, իսկ անցկացման առումով` «ավելի շատ մոտ լավին, քան բավարարին»: «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողները ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնարավորություն ունեն ավելի մոտիկից տեսնել, թե իրենց քվեաթերթիկն ինչ ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքի վրա»,- ասել է նա: Դժվար է ասել` Գ. Ազարյանի այս գնահատականն ավելի շատ մոտ է ցինիզմի՞ն, ստի՞ն, թե՞ ապատեղեկատվությանը: