Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո Վաշինգտոնը թարմ մոտեցումներ կցուցաբերի կարեւորագույն հիմնախնդիրների լուծման, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը: «Այն նորությունները, որոնք ստացվել են ամերիկյան ընտրությունների արդյունքում, վկայում են, որ բոլորն իրավունք ունեն հուսալու բոլոր ամենաբարդ հիմնախնդիրների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, հետեւաբար նաեւ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումների թարմացում»,- ասել է Կարասինը: «Հուսով ենք` մեր հարաբերություններում նոր թարմությունը մեծ կառուցողականություն կբերի նաեւ 21-րդ դարի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների լուծման գործում փոխգործակցության առումով եւ կօգնի լավ հարաբերություններ հաստատելու մեր արտաքին քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական գործերում գործակցելիս»,- ասել է նա: