Ամերիկացի Ֆաբերժեն Ոսկերիչ Անդրեաս Ֆոն Զադորա-Գերլոֆը՝ կամ, ինչպես նրան անվանում են, Ամերիկացի Ֆաբերժեն, ստեղծում է արվեստի յուրահատուկ գործեր։ Նրա ռեպերտուարին վերջերս ավելացավ եւս մեկ տարր՝ ժամացույցները։ Այս վարպետի ժամացույցներն այսօր համալրում են շատ անհատական հավաքածուներ՝ աշխարհի տարբեր ծայրերում։
Անդրեասը ծնվել եւ մեծացել է Կանադայում։ 20 տարեկանում նրա հետ դժբախտություն պատահեց. որսի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետեւանքով նրա ձեռքը վնասվեց եւ պարալիզացվեց։ Սակայն հենց այդ ժամանակվանից էլ նա սկսեց ստեղծագործել։
Հայտնի ոսկերիչ-վարպետ, ազգությամբ հնդիկ Գորդոն Կրոսսը Անդրեսին ծանոթացրեց ոսկերչության գաղտնիքներին։ Կրոսսին հաջողվեց իր սանին փոխանցել ոչ միայն իր գիտելիքներն ու փորձը, այլեւ սերը՝ հնդկական մշակույթի, միստիկայի եւ հոգեւոր թեմաների նկատմամբ։
Կրթություն ստանալուց հետո Անդրեասը հաստատվեց Կալիֆոռնիայում։ Իր սեփական արհեստանոցում երիտասարդ վարպետը սկսեց վերականգնել Ֆաբերժեի գործերը եւ շուտով ճանաչում ու հեղինակություն ձեռք բերեց։
Այսօր աշխարհի մեծահարուստներն աշխատում են իրենց անհատական հավաքածուները համալրել նաեւ նրա աշխատանքներով։
Ոսկերիչ Անդրեաս Ֆոն Զադորա-Գերլոֆի այս ժամացույցների գները սկսվում են $150.000-ից:
Ժամացույց «Poppy Flower» (կակաչի ծաղիկ)
Գինը՝ $ 150.000
Այս ժամացույցն առանձնահատուկ է նրանով, որ թվացույցը (ՓՌՒպՐոսՈՑ) տեղադրված է կողային մասի վրա։ Այն պտտվում է, իսկ սլաքը մնում է անշարժ։