Բրայզան դժգոհ է

05/11/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ դժգոհել է, որ, չնայած հրավերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կիրակի օրը թույլ չեն տվել մասնակցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Ըստ նրա՝ դա չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի եղանակներին: «Ստացվում է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը չեն մասնակցել հռչակագրի պատրաստման գործընթացին, ուստի այն առանձնակի նշանակություն չունի»,- ընդգծել է Բրայզան: Ի դեպ, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություն տալ «Թրենդին»: