Ծրագրեր են քննարկել

05/11/2008

«Մեդիամաքսի» փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ Պեկինում հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանի Կոմունիստական եւ Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ համագործակցության ներկայիս փուլն ու հեռանկարային ծրագրերը: Իսկ վերջում Գ. Ծառուկյանը Լի Չանչունին հրավիրել է Հայաստան: