Հոկտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման, ինչպես նաեւ՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանին եւ նույն թատրոնի դերասան Արման Ղազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: