Կարկանդակ տավարի լյարդով

10/10/2008

Անհրաժեշտ է. 1 կգ խմորիչով պատրաստված խմոր, 300 գ տավարի լյարդ, 1 բաժակ հնդկաձավար,
2-3 ճ. գ. կարագ, 1-2 գլուխ սոխ, 3 եփած ձու, աղ, սեւ պղպեղ:

Լյարդը եւ սոխը մանր կտրատել, կարագով տապակել, աղ ու պղպեղ անել: Հնդկաձավարը եփել աղով համեմված ջրի եւ մանր կտրատած ձվի հետ, ավելացնել տապակած լյարդի զանգվածին:

Խմորն օվալաձեւ գրտնակել կարագով եւ ալյուրով պատած տապակի վրա, վրան տարածել միջուկն ու ծայրերն ամրացնել իրար, մի քիչ հանգստանալուց հետո տեղափոխել ջեռոց ու եփել` մինչեւ վարդագունելը: