Պահանջվում է 250գ ալյուր, 2 ձու, 250 գ ծաղկակաղամբ, 250 գ մանր տեսակի լոլիկ, 100 գ մանր շամպինիոն, 100գ պանիր, 150գ կաթնաշոռ, 1 բաժակ սերուցք, 6 ճ. գ. բուսական յուղ, կես թեյի գդալ խմորիչ, աղ եւ սեւ պղպեղ:
Կաթնաշոռը խառնել բուսական յուղի, աղի, 1 ձվի սպիտակուցի, ալյուրի եւ խմորիչի հետ: Խմորը հունցել եւ դնել սառնարանում: Ծաղկակաղամբը եփել 5 րոպե աղով համեմված ջրում, ապա ջրքամել: Սերուցքը հարել 1 ձվի եւ 1 դեղնուցի, քերիչով անցկացրած պանրի հետ, համեմել աղով եւ պղպեղով, այնուհետեւ ավելացնել կտրատած բանջարեղենը: Խմորը տարածել բուսական յուղով պատած կաղապարի մեջ, հետո ավելացնել վրան միջուկն ու 45 րոպե թողնել ջեռոցում: