Ջորջիայի ինստիտուտի գիտնականները կարողացել են արհեստական ոսկոր ստանալ, որն օրգանիզմի մյուս հյուսվածքների հետ սերտաճում է: Մասնագետները գտնում են, որ արհեստական ոսկորը վնասվածքաբանության բնագավառում իսկական հեղափոխություն կկատարի: Գիտնականները հավաստիացնում են, որ շուտով կսկսեն փորձարկումներ կատարել կենդանիների վրա: Գիտական գործունեության իրականացման համար ԱՄՆ-ի ղեկավարությունը 250 մլն դոլար է հատկացրել առաջիկա 5 տարվա համար: