Օգոստոսի 28-ին Սոչիում մեկնարկած «Հինգ աստղ» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ամյանը ժյուրիի կողմից արժանացել է առաջին մրցանակի` կիսելով այն Ռուսաստանը ներկայացնող «Կվատրո» խմբի հետ: Մրցույթի արդյունքները հայտարարվեցին օգոստոսի 31-ին` Սոչիում տեղի ունեցած գալա համերգի ընթացքում: Գրան-պրի մրցանակը, որը տրվում էր` հաշվի առնելով SMS քվեարկությունների արդյունքները, շնորհվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Թահմինա Նիյազովային, ով ստացել էր 216 միավոր: SMS քվեարկությունների արդյունքում Ռ. Ամյանը երրորդն էր: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին ԱՊՀ եւ բալթյան 11 երկրների ներկայացուցիչներ: Ժյուրին նախագահում էր Իոսիֆ Կոբզոնը, իսկ Հայաստանը ժյուրիի կազմում ներկայացնում էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: