ԵԱՀԿ առաքելությունը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երեկ պլանային դիտարկում է իրականացրել ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամ-Բարդա ճանապարհահատվածում: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Վլադիմիր Չունտուլովը:
Նախքան շփման գիծ մեկնելը, համաձայն ԵԱՀԿ գրասենյակի հետ պայմանավորվածության, կայացել է դիտարկման խմբի ճեպազրույցը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ, որի իրավասության տակ է նշված հատվածը: Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: