Դուրս ենք մնացել

01/06/2005

«Բաքու-Ջեհյան նավթամուղի բացումը խախտում է տարածաշրջանում տնտեսական
հավասարակշռությունը»,- հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի
կարծիքով՝ սա այն նախագիծն էր, որում Հայաստանը պետք է որոշակի
մասնակցություն ունենար: Սակայն, ըստ վարչապետի, այս նախագիծը դարձել է
«քաղաքական բանակցությունների» արդյունք: Միաժամանակ Անդրանիկ Մարգարյանը
հայտարարել է, թե Հայաստանը կփորձի տարածաշրջանում տնտեսական
հավասարակշռությունը պահպանելու այլընտրանքային ուղիներ գտնել: Որպես
այդպիսին, նրա կարծիքով, կարող է դառնալ Իրան-Հայաստան գազամուղի
շինարարությունը, որը հետագայում կարող է շարունակվել մինչեւ Վրաստան, ապա
եւ՝ Եվրոպա:
Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞վ էին զբաղված Հայաստանի իշխանություններն այդ «բանակցությունների» ժամանակ: