«Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ազդել Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի վրա»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը` հավելելով, թե Ադրբեջանի ՀՆԱ-ն հիմնականում կախված է նավթային հատվածից, մինչդեռ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նավթի արդյունահանման նվազում է դիտվում, քանի որ հարկ է եղել դադարեցնել նավթի փոխադրումը երկրի հիմնական նավթամուղներից մեկով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: