Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին հարակից անտառում օգոստոսի 19-ին` ժամը 16։30-ին, հրդեհ է բռնկվել: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության` հրդեհի հետեւանքով այրվել է 1 հա տարածք: Նույն օրը հրդեհ է բռնկվել նաեւ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում, որի հետեւանքով այրվել է 10 հա խոտ: Հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում հրդեհի 234 դեպք գրանցվել է խոտածածկ տարածքներում, 11` անտառներում: