Ընդդեմ Վրաստանի

24/08/2008

Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քարտուղարություն Ռուսաստանի քաղաքացիների դիմումներ են հանձնել ՄՔԴ-ի դատախազին՝ Հարավային Օսիայում միջազգային հանցագործությունների համար Վրաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Այս մասին հաղորդել է դեսպանության առաջին քարտուղար Մաքսիմ Մուսիխինը: Նա նշել է, որ հանձնվել է ռուսաստանցիների դիմումների առաջին խմբաքանակը, եւ չի բացառել, որ նման դիմումներ կստացվեն նաեւ հետագայում: «Դա երկարատեւ գործընթաց է»,- ընդգծել է դիվանագետը: