Մոլեկուլյար բանավեճ

01/06/2005

ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարել
էր, թե ինքը պատրաստ է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Միասնության
շուրջպարին «Բերդ» պարը պարել միայն այն պարագայում, եթե «ինքը ներքեւից
լինի, ես էլ` վերեւից»: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այս առնչությամբ
ասաց. «Աղվան Հովսեփյանի ուսերին այնքան բեռ կա, որ Վիկտոր Դալլաքյանի
նման մի հյուլե ավել, մի հյուլե պակաս ոչինչ չի փոխի: Աղվանը նույնիսկ չի
էլ զգա, որ իր ուսերին ինչ-որ բան ավելացավ»: