Անդրանիկ Մարգարյանի համոզմամբ, մամուլում իր դեմ հրապարակվող քննադատական
հոդվածներում «որոշակի քաղաքական պատվեր կա», բայց «թող իրենք մտածեն,
որովհետեւ տարիների ընթացքում միշտ էլ եղել են նմանատիպ պատվերներ, հետո
անց է կացել: Հույս ունեմ, որ նորից անց կկենա, եւ պատվեր կատարողը, եւ
պատվիրատուն իրենց նպատակին չեն հասնի»: Իսկ հարցին, թե ինչպես է նշել իր
որդու հաղթանակը, Ա. Մարգարյանը պատասխանել է. «Առայժմ միայն շնորհավորել
եմ»: