3 ճաշի գդալ շաքարի փոշին լավ տրորել 150 գ կարագի հետ, այնուհետեւ ավելացնել 2 ձվի դեղնուց, կես թեյի գդալ սոդա, 200 գ ալյուր ու մի քիչ վանիլին: Այս ամենը լցնելիս անընդհատ պետք է խառնել: Խմորը լցնել կարագ ու ալյուր քսած թավայի մեջ ու դնել ջեռոցում` մինչեւ թեթեւ ոսկեգույն դառնալը:
Կրեմի համար անհրաժեշտ է 150 գ կաթնաշոռը խփել՝ քիչ-քիչ 250 գ շաքարի փոշի ավելացնելով: Պետք է ստացվի համասեռ զանգված: Հետո պատրաստի կրեմը կարելի է քսել խմորին` վրան շարելով ցանկացած տեսակի հատապտուղ, ցանկալի է՝ ազնվամորի:
Բարակաբլիթի միջուկներ
Բարակաբլիթի համը կախված է դրա միջուկից: Առաջարկում ենք դրանցից մի քանիսը.
Խաշխաշով (ՎՈՍ) բարակաբլիթներ
Կես բաժակ տաք կաթի մեջ լցնել 100 գ աղացած խաշխաշ եւ 1 բաժակ չամիչ ու խառնել այնքան ժամանակ, մինչեւ զանգվածը խտանա: Հետո ավելացնել շաքարավազ` ըստ ճաշակի, ու թողնել, որ սառչի: 1 տուփ կաթնաշոռը խառնել 2 ձվի դեղնուցի հետ ու ավելացնել նախկին զանգվածին: Ապա ստացվածը լցնել բարակաբլիթի շերտերի մեջ, փաթաթել ու թեթեւ տապակել:
Սնկով բարակաբլիթներ
500 գ սունկը եփել, քամել ու շատ մանր կտրատել: 2 գլուխ սոխը տապակել կարագով, մինչեւ սոխի ոսկեգույն դառնալն, ու ավելացնել սունկը: Այս ամենին ըստ ճաշակի ավելացնել աղ ու 2-3 ճաշի գդալ թթվասեր, եփել 10-15 րոպե՝ անպայման փակ կափարիչով: Վերջում ավելացնել շատ մանր կտրատած սամիթ ու վերցնել կրակից: Սառելուց հետո փաթաթել ու թեթեւ տապակել: