Չափից շատ քայլելն ավելի է կարճացնում կյանքի տեւողությունը, քան գիրությունը

15/08/2008

Նորվեգացի գիտնականները պարզել են, որ չափից շատ քայլելը մոտավորապես 8 տարի կրճատում է մարդու կյանքից: Հետազոտողների կարծիքով` մարդիկ, ովքեր հակված են գիրության, սիրում են ուտել առանց կշռվելու, կյանքից կորցնում են 4 տարի: Համեմատությունն անց է կացվում նորմալ քաշ ունեցող մարդկանց միջեւ: Ցավոք սրտի, եւ նրանք, որ տառապում են ավելի քաշով, եւ նրանք, ովքեր նիհար են, ունենում են առողջական խնդիրներ: Գեր մարդիկ հաճախ տառապում են շաքարային դիաբետով, հիպերտոնիայով, աթերոսկլերոզով, հոդերի հիվանդությամբ: Շատ նիհարները, հատկապես քաշից միանգամից ազատվողները, հակված են ունենալու չարորակ նորագոյացություններ, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ու դեպրեսիաներ: Այս ամենը ցույց են տալիս, որ ամեն ինչի մեջ պետք է չափավոր լինել: