ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ, կապիտան Սեւակ Խաչատրյանը եւ նշված բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վիկտոր Պապյանը: Ըստ ԱԱԾ մամլո ծառայության՝ Ս. Խաչատրյանը բաժանմունքի պետի գիտությամբ քաղաքացի Մ-ի որդու կատարած արարքի դիմաց նախատեսված պատիժը մեղմացնելու համար նրանից «շորթել է 5500 դոլար եւ սակարկության արդյունքում ստացել 5000 դոլար»: