Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտության հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է հարձակողական բնույթ կրի: Երեկ ելույթ ունենալով արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների երրորդ նիստում՝ Ալիեւն անհրաժեշտ է համարել «բոլոր մակարդակներով մերկացնել ՀՀ-ի զավթողական քաղաքականությունը»: Նշելով, թե ՀՀ-ի «օկուպացիոն քաղաքականությունը» պետք է դատապարտվի բոլոր մակարդակներով, Ալիեւը հայտարարել է, որ դիվանագետները մեծ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի արտաքին քաղաքականության հեռանկարների, ինչպես նաեւ` «Ադրբեջանի եւ LՂ հակամարտության վերաբերյալ իրականությունը միջազգային հանրությանը հասցնելու համար»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն աջակցություն է գտնում բոլոր մակարդակներում, միջազգային կազմակերպությունները համարվում են ԼՂՀ հակամարտության` բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման կողմնակիցները»,- հայտարարել է Ալիեւը: