Եվս երկու ամսով

09/07/2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը: Ս. Միքայելյանի շահերի պաշտպան Արթուր Աթարբեկյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ կալանքը երկարաձգելու` նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը հիմնավորել է «քննչական գործողություններ իրականացնելու» անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը մեղադրվում է «զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ»: