Ոստիկանության Լրատվական վարչությունը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանն ազատվել է պաշտոնից, սակայն չեն նշել ազատվելու մանրամասները: Հիշեցնենք, որ Ա. Զաքարյանն այդ պաշտոնում էր ավելի քան 15 տարի: Ի դեպ, անցած ամիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը` ասելով, թե իրենք տասնյակ բողոքներ են ստանում ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ՝ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան: «Ակնհայտորեն այս ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա կաշառակերության պրոբլեմն է, երբ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում եւ մարդիկ գումար են շորթում»,- ասել էր Տ. Սարգսյանը: