Երանի նրանց

09/07/2008

«Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությունում գովազդի ցուցադրման նոր կանոնները հանդիսականներին կազատեն գովազդային դադարների ժամանակ ձայնը ցածրացնելու անհրաժեշտությունից»,- ասված է Մեծ Բրիտանիայի Գովազդի հաղորդումների գործերի կոմիտեի հաղորդագրության մեջ: Երեկվանից ուժի մեջ է մտել հեռուստատեսային գովազդի մասին վերանայված օրենսգիրքը, որի համաձայն, գովազդային ներդիրների ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի սովորական հեռուստահաղորդումների ձայնի ուժգնությունը:

«Գովազդը չպետք է լինի չափազանց աղմկոտ կամ կտրուկ: Գովազդային հոլովակների ձայնի առավելագույն ուժգնությունը պետք է համապատասխանի ծրագրերի ձայնի առավելագույն ուժգնությանը»,- նշված է օրենսգրքի վերանայված տարբերակում: Նոր կանոններն ընդունվել են այն բանից հետո, երբ 2007թ. Մեծ Բրիտանիայի գովազդային ստանդարտների վարչությունը հեռուստադիտողներից 100-ից ավելի գանգատներ է ստացել հեռուստաէկրանին ձայնի մեծ ուժգնության համար: